Արմինֆո. Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են COVID-19 համավարակին առնչվող իրավիճակը, վարակի տարածմանը հակազդելու եւ դրա բացասական հետեւանքների չեզոքացմանն ուղղված քայլերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ շրջանակներում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ։