Արմինֆո.ԱՄՆ-ն Հայաստանին կորոնավիրուսի 2000 թեստ կտրամադրի: «Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանն օրերս հատկացրեց 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով։ Այս միջոցներով կտրամադրվեն նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ։ Հայաստանը կստանա 2000 թեստ», - ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Նաեւ նշվում է, որ COVID-19-ի դեմ պայքարում ՄԱԳԱՏԷ-ի դերը բխում է նրա փորձից եւ գիտելիքներից որոշ վիրուսային հիվանդությունների բռնկումների հայտնաբերման եւ դրանց ախտորոշման համար միջուկային մեթոդների օգտագործման հարցում: Նման մեթոդներից մեկը իրական ժամանակումհ հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիան է (RT-PCR), որը թույլ է տալիս մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերել COVID-19 վարակը:
ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ այլ առանցքային գործընկերների հետ, նպատակ ունենալով գնահատել COVID-19-ի վերաբերյալ գիտելիքների ներկայիս մակարդակը, բացահայտել բացթողումները եւ աշխատել առաջնահերթ հետազոտությունների արագացման եւ ֆինանսավորման ուղղությամբ: