Արմինֆո.Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն, ս.թ. ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, պայմանավորված երթևեկության նոր սահմանափակումներով, Հայաստանում արգելվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Ապրիլի 3-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 736 դեպք, ապաքինվել է 43 մարդ, մահացել 7-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 հիվանդ։