Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցը հետաձգվել է: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության կայքում:
Միաժամանակ, հաղորդագրության մեջ հույս է հայտնվում, որ մոտ ապագայում կորոնավիրուսի համաճարակը կհաղթահարվի, եւ վարչապետի այցը Նիդեռլանդներ տեղի կունենա, որի ընթացքում նաև նախատեսվում է Հաագայի Խաղաղության պալատի այգում խաչքար տեղադրել։