Արմինֆո. Հայաստանում ավելանում է կորոնավիրուսի ախտորոշման համար անկացված լաբորատոր թեստերի քանակը ։ Ինչպես ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հանրապետությունում անցկացվող թեստերի ծավալը օրական կտրվածքով հասնում է 400-500-ի:
Նախարարի խոսքով ՝ մոտ ապագայում սպասվում է համապատասխան սարքավորումների մատակարարում, որը թույլ կտա օրական մինչեւ 1500 թեստ անցկացնել: Պատասխանելով այն հարցին, թե արժե արդյոք երկրի ողջ բնակչության պարտադիր թեստավորում անցկացնել՝ Թորոսյանը նշել է, որ նման բան հնարավոր է միայն տեսականորեն, բայց ոչ՝ գործնականում: Նա, մասնավորապես, ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ COVID-19-ով հիվանդների թեստավորում է կատարվում երկու անգամ՝ իրենց ապաքինման փաստը հաստատելու համար: Այսպիսով՝ կանխարգելիչ թեստավորման ներդրման դեպքում բնակչությունը նույնպես ստիպված կլինի պարբերաբար կորոնավիրուսի համապատասխան թեստ հանձնել: <Այդ դեպքում օրինաչափ հարց կառաջանա, թե լաբորատոր թեստավորումը ինչ պարբերականությամբ պետք է անցկացվի>, - նշել է Թորոսյանը:
Հավելենք, որ վերջին տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով գրանցված հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 663, 33-ն ապաքինվել է, 4-ը՝ մահացել: Այսօրվա դրությամբ փաստացի բուժում է ստանում 626 քաղաքացի