Արմինֆո. Ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք է գրանցվել:
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք, ապաքինվել է 31 մարդ, մահացել 3-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 537 հիվանդ: