Արմինֆո. Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք Ինչպես տեղեկացրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք, ապաքինվել է 30 մարդ, մահացել է 3-ը: