Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել երեխաներին եւ նրանց ծնողներին բաց չթողնել պարապմունքները՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։
<Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:
Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք եւ ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը>,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։