Արմինֆո. "Վերին Լարս" անցակետում բեռնատար մեքենաների կուտակումները, որոնք պայմանավորված են տեխնիկական պատճառներով, մինչ օրս չեն վերացվել։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության "Լուրեր" ծրագրով հեռարձակված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանի հետ ցամաքային հաղորդակցության դադարեցումն ինչպես է ազդել բեռնափոխադրումների վրա, եւ ինչպիսին է այդ հարցին առնչվող իրավիճակն այսօր՝ ընդհանուր առմամբ:
Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ է պետք, բացի ամեն ինչից, արմատապես փոխվել են նախկինում եղած պայմանավորվածությունները. փոխադրման պայմանները, տեխզննման համակարգը, դոլարի, ռուբլու, դրամի հարաբերակցությունը, դեռեւս ամբողջությամբ չեն փոխվել ռուսական խանութների գները եւ չեն համաձայնեցվել առկա փոխարժեքների հետ:
"Այսինքն՝ այստեղ նմանատիպ խնդիրներ կան, և դրանք կպահպանվեն, որովհետև մեր արտադրողները, հիմնականում, վարկավորվում են ԱՄՆ դոլարով, իսկ այստեղ վաճառքը ռուսական ռուբլով է։ Մյուս խնդիրն առնչում է ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներին. բնական է, որ սննդամթերքը և այլ ապրանքներ անհրաժեշտ են, եւ դրանց մասով, կարծում եմ, փոփոխություններ չեն լինի։ Ինչ վերաբերում է խմիչքներին եւ թեթեւ արդյունաբերության այլ ապրանքներին, ոսկերչական արդյունաբերությանը, ապա, ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հասել ենք առեւտրատնտեսական աճի ռեկորդային 29% մակարդակի: Վերջին երկու շաբաթների վիճակագրության համաձայն, որը մենք ստանում ենք Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարությունից, կարելի է ենթադրել, որ տեղի է ունենում այդ ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկում", - նշել է դիվանագետը:
Հավելենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության տարեկան աճը 2019թ. հունվար - նոյեմբեր ամիսներին դանդաղել է մինչև 12,6% 2081 թ. 13,5% - ի համեմատ՝ կազմելով 1.98 մլրդ դոլար: Դա պայմանավորված էր արտահանման աճի դանդաղմամբ՝ 19,3%-ից մինչև 10,8%, ներմուծման աճի արագացմամբ՝ 10,6%-ից մինչև 13,6%, որոնց ծավալները, համապատասխանաբար, կազմել են 671.5 մլն դոլար և 1.3 մլրդ դոլար: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս երեք ցուցանիշներով Ռուսաստանը մեծ առավելությամբ պահպանում է առաջատարությունը։