Արմինֆո.Կորոնավիրուսին առնչվող իրավիճակը լրջորեն կանդրառնա Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների վրա։ Հայաստանի Հանրային հեռուստատեսության "Լուրեր" հաղորդաշարով հեռարձակված հարցազրույցում այդպիսին կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարանտինը եւ սահմանափակումները կազդեն ՌԴ մեկնող Հայաստանի քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։
Դեսպանի համոզմամբ, դա կարևոր հարց է, որը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ տնտեսական հետևանքների տեսանկյունից ։ Նրա ասելով, ՌԴ-ում շինարարության, սպասարկման, մեծածախ, առեւտրի ոլորտների աշխատանքներում ներգրավված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է, եւ քանի որ այդ ոլորտներում գործունեությունը Ժամանակավորապես կասեցված է, կա Հայաստան վերադառնալու խնդիր։ «Եվ սա օբյեկտիվ խնդիր է. եկամուտ չունենալով ՝ այդ մարդիկ ստիպված են լինելու վերադառնալ հայրենիք ։ Խնդիրը կառաջանա մի փոքր ավելի ուշ, քանի որ սահմանափակումները նոր են մտցվել, եւ մարդիկ պետք է համապատասխան որոշումներ կայացնեն", - նկատել է Տողանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ում քանի ՀՀ քաղաքացի կամ հայ է վարակվել կորոնավիրուսով, դեսպանն ասել է, որ իրենք տեղեկություն ունեն միայն Հայաստանի մեկ քաղաքացու մասին, որին Կրասնոդարից ժամանելուց հետո մեկուսացրել են Սոչիի ինֆեկցիոն հիվանդանոցում: