Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ եւ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ելնելով արտակարգ դրության ռեժիմից, արգելվել են ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային եւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները:
Սույն պահանջը ներառված է տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների մեջ և գործում է մինչև մարտի 31-ի ժամը 23:00-ն: