Արմինֆո. Մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 30 նոր դեպք է բացահայտվել:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 329 դեպք, ապաքինվել է 18 մարդ, անցկացված 1625 թեստերը բացասական արդյունք են տվել:
Նախօրեին Հայաստանում մահացել է կորոնավիրուսով առաջին հիվանդը. նա 72 տարեկան էր, տառապում էր նաև քրոնիկ հիվանդություններով: