Արմինֆո.Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Ամստերդամից Երևան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ է արել օգտվել բելառուսական "Բելավիա" ավիաընկերության չվերթներից։ "Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից կասեցվում են դեպի ՌԴ բոլոր չվերթները ։
Հետեւաբար, չեղյալ են հայտարարվում չվերթները եւ դեպի Ամստերդամ, եւ դեպի Երեւան։ Սակայն ՀՀ քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից, որը կիրականացվի "Բելավիա" ավիաընկերության կողմից 29.03.20: Տոմսերը կարելի է պատվիրել ավիաընկերության կայքում: https://belavia.by: Դեսպանատունը մշտական կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ եւ պատրաստ է աջակցել տոմսերի ամրագրմանը՝ դրանց առկայության դեպքում", - ընդգծել են ՀՀ դեսպանատանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆոն, "Բելավիան" շարունակում է կանոնավոր չվերթներ իրականացնել Երեւանից դեպի Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքից դեպի Երեւան հաջորդ չվերթը նախատեսված է մարտի 30-ին։ Այնուհետեւ, ըստ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան հաղորդագրության, ավիաընկերությունը մինչեւ ապրիլի 8-ը կդադարեցնի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթների իրականացումը: