Արմինֆո.Հայաստանում մշտապես զգալի առաջընթաց է արձանագրվում ։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ նախ կցանկանար անդրադառնալ Հայաստանի երկու կարևոր ձեռքբերումներին։ <Նախ, Varieties of Democracy Dataset նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցը, որում նշվում է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի աճ է գրանցվել, Հայաստանը 2019 թվականին արձանագրել է բարձր Ժողովրդավարական ցուցանիշներ>, - ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետը հայտարարել է, որ զեկույցում այսպիսի ձևակերպում կա. <Հայկական ժողովրդավարական շարժման ակտիվիստներն այժմ կարող են քաղել իրենց գործողությունների պտուղները: Նրանք կարող են տոնել այն փաստը, որ 2019 թվականից սկսած երկիրը կառավարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը>։
Փաշինյանը հավելել է, որ ամենակարևորն անգամ ոչ թե գնահատականն է, այլ հստակ ցուցանիշները, որոնք վկայում են այս ոլորտում երկրում իրավիճակի բարելավման մասին: <Շատ կարևոր է նաև այն փաստը, որ ոչ թե ընդհանուր գնահատական է տրվում, այլ՝ չափվում է կոնկրետ ցուցանիշներով, և ամենառաջին փաստը ընտրական ժողովրդավարությունն է ։ Այս ցուցանիշով Հայաստանը 117-րդ հորիզոնականից տեղափոխվել է 35-րդ հորիզոնական ։
Զեկույցում ներառվում է նաև ազատական բաղադրիչը, որտեղ Հայաստանը 125-րդ տեղից տեղափոխվել է 61-րդ տեղ ։ Այնուհետև հաջորդում է իրավունքների հավասարությունը, և այստեղ մենք առաջընթաց ունենք, 63-րդ տեղից տեղափոխվել ենք 40-րդ հորիզոնական: Խորհրդակցական ժողովրդավարության բաղադրիչի տեսանկյունից Հայաստանը 113-րդ հորիզոնականից բարձրացել է մինչև 31 - րդ տեղ>, - նշել է նա:
Դրանից հետո վարչապետն անդրադարձել է Heritage Foundation - ի պատրաստած եւ մարտի 17-ին հրապարակված <Տնտեսական ազատության ինդեքս-2020> - ի հերթական զեկույցին: Ինչպես նշված է զեկույցում, եթե նախկինում մեր երկիրը չափավոր ազատ էր համարվում, ապա 2020 թվականի ցուցանիշներով այն դարձել է առավելապես (հիմնականում) ազատ տնտեսություն ունեցող երկիր: Heritage Foundation-ի վարկանիշում Հայաստանը 47-րդ տեղից բարձրացել է 34-րդ տեղը, ինչն էական առաջընթաց է:
<Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանը բոլոր միջազգային զեկույցներում հետևողականորեն արագընթաց առաջընթաց է արձանագրում>, - ընդգծել է Փաշինյանը:
Միաժամանակ, Heritage Foundation-ում Հայաստանին խորհուրդ են տվել բարձրացնել դատարանների արդյունավետությունը։ Հիմնադրամի փորձագետների կարծիքով, հենց դատական համակարգում փոփոխությունները կօգնեն Հայաստանի տնտեսությունն էլ ավելի ազատ դարձնել: