Արմինֆո.Կորոնավիրուսային վարակի տարածման եւ Հայաստանում արտակարգ դրության կապակցությամբ որոշ տրանսպորտային երթուղիներ ժամանակավորապես դադարեցնում են իրենց աշխատանքը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նա մասնավորապես նշել է, որ կդադարեցվի ավտոբուսներ երթեւեկությունը Երեւան-Արտաշատ-Երեւան, Երեւան-Մասիս-Երեւան, Երեւան-Արարատ-Երեւան եւ Երեւան-Վեդի-Երեւան երթուղիներով։
Միջհամայնքային տրանսպորտը, ինչպես նաեւ Երեւանի ուղղությամբ տրանսպորտը նույնպես չի աշխատի, հավելել է Սարգսյանը։