Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում ընդլայնել օգնությունը Հայաստանին նոր COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ուղղված իր նամակում Երևանում գտնվող ողջ դիվանագիտական կորպուսին շնորհակալություն է հայտնում այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերում են հայկական կողմին այս դժվարին ժամանակներում:
Համբարյանը Թրեյսիին կոչ է արել աջակցել, որպեսզի ԱՄՆ-ի արտաքին օգնության անհրաժեշտ ռեսուրսներ ուղղվեն Հայաստանին օգնությանը առողջապահության ոլորտի այս արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար:
Հայ Դատի հանձնախմբում նաեւ ընդգծել են, որ Կոնգրեսի հատկացրած միջոցները կարող են կենսական դեր խաղալ Հայաստանի համար այս ճգնաժամմմային պահին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի տեխնիկական օգնությունը:
Կազմակերպությունում նաեւ հիշեցրել են, որ ԱՄՆ-ում ANCA-ի հազարավոր կողմնակիցներ անդադար հանդես են եկել Հայաստանին 2020թ.ֆինանսական տարում ԱՄՆ արտաքին օգնության ընդլայնման օգտին եւ շարունակում են իրենց ջանքերը, որպեսզի 2021թ. արտաքին օգնությունը Հայաստանի եւ Արցախի համար ավելանա: