Հինգշաբթի, 19 Մարտի 2020 20:43
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի նախագահը ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ է նշանակել

Հայաստանի նախագահը ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ է նշանակել

Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից,  նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Սարգսյանին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:

 

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը  "Շանթ" հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում նշել էր, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարները ղեկավարելու են այդ կառույցները։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի