Արմինֆո. Այսօրվա դրությամբ Թուրքիայից Հայաստանի ոչ մի քաղաքացի հյուպատոսական հաշվառման չի կանգնել հայրենիք վերադառնալու համար ։ Մարտի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Աննա Նաղդալյանը։
Ընդ որում, նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ, հետեւաբար, հյուպատոսական բաժին չկա։ Սակայն, նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ստեղծվել են առցանց հարթակներ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները, այդ թվում եւ Թուրքիայից, հնարավորություն ունենան ուղարկել իրենց կոնտակտային տվյալները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաեւ ընդգծել են, որ հյուպատոսական բաժիններ դիմումներ ներկայացնելու դեպքում կդիտարկվեն Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձն ապահովելու հնարավորությունները: