Արմինֆո. Այս պահին վաղ է խոսել Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցման առնչությամբ սահմանադրական հանրաքվեի հնարավոր կասեցման մասին։ Այդ մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։ Նա նշել է, որ այդ հարցը լինելու է իշխանությունների ուշադրության ներքո ։
"Եթե վիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կայունանա, ապա մենք հանրաքվե կանցկացնենք։ Իսկ եթե լինի բռնկում, ապա մենք կքննարկենք հանրաքվեի կասեցման հարցը", - հայտարարել է պատգամավորը։ Հակոբյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ էր պայքարել կորոնավիրուսի դեմ: "Պարզապես, վերահսկելը շատ դժվար է, եւ այն ներթափանցում է բոլոր երկրներ։ Բայց մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք նման նախադեպեր, ընդհուպ սահմանի փակում։ Այն դիտողությունների կապակցությամբ, թե դեղատներում չկան դիմակներ և ալկոգել, ես կարծում եմ, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, ներկեր մի քիչ խտացված են", - նշել է պատգամավորը:
Հավելենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել, ընդ որում ՝ հիվանդը ժամանել է Իրանից։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ։ Բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ կապ են հաստատել հիվանդներրի հետ, մեկուսացրել են Ծաղկաձորի "Գոլդեն Փելես" հյուրանոցում: