Արմինֆո.Ձյան և մերկասառույցի պատճառով դադարեցվել է կցասայլերով եւ կիսակցորդներով փոխադրամիջոցների երթեւեկությունը
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, իսկ մնացած փոխադրամիջոցների համար երթևեկությունն իրականացվում է ազատ ռեժիմով: "Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով և միայն հակաձնահյուսային թունելներով", - հաղորդել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։
Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ "Վերին Լարս" անցակետում ռուսական կողմից կուտակվել է 400 բեռնատար, որոնք չեն կարողանում հասնել նշանակման կետ վատ եղանակային պայմանների պատճառով: