Արմինֆո. Տեսահոլովակը, որտեղ անհայտ անձը, որն, իբր, Երեւանում զբոսնող ադրբեջանցի է, մոնտաժի արդյունք է ։ Այդ մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ հնարավոր է ցանկացած տեսագրություն մոնտաժել: Նրա ասելով, տեսանյությ արդեն ցուցադրվել է սոցիալական ցանցում երկու տարի առաջ՝ այլ անձի անունից": ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ այս միջադեպից հետևություններ կարվեն։ "Մենք անում ենք հնարավոր ամեն բանբոլոր հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար", - ընդգծել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ վերջերս սոցցանցում տեսանյութ էր հայտնվել, որում երիտասարդը, ով իրեն ադրբեջանցի է անվանում, զբոսնում է Երեւանում եւ զանազան խղճուկ մեկնաբանություններ անում իրավապահ մարմինների եւ Հայաստանի հասցեին: Երիտասարդը Երեւանն անվանում է "ադրբեջանական հնագույն քաղաք" եւ բողոքում Հայաստանի մայրաքաղաքում շենքերի եւ հուշարձանների լուսավորությունից: