Արմինֆո. Հայաստանի քաղաքացիական ավիացիան կոմիտեն դեպի Իրան թռիչքների սահմանափակում է մտցնում։
Կոմիտեի հայտարարության համաձայն, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Իրանի հետ օդային հաղորդակցության սահմանափակման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ փետրվարի 24-ից կսկսեն գործել տեղաշարժի նոր ժամանակավոր կանոններ: Մասնավորապես՝ Հայաստանից Իրան կարող են մեկնել ԻԻՀ-ում բնակվող քաղաքացիները, իսկ ԻԻՀ-ից Հայաստան՝ ՀՀ-ում բնակվող քաղաքացիները։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստանը որոշել է երկու շաբաթով սահմանափակել Իրանի հետ օդային եւ ցամաքային հաղորդակցությունն՝ այդ երկրում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: