Արմինֆո. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
ՀՀ Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին: Այս առնչությամբ Հրայր Թովմասյանը հանձնարարել էր իր փաստաբաններին հայց նախապատրաստել ընդդեմ Փաշինյանի: