Արմինֆո.Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։