Արմինֆո.Պաշտպանության բանակում մեկուկես ամսվա ընթացքում մահվան դեպքերի աճը կապված է քրեական ենթամշակույթի առկայության հետ, որը մենք պետք է արմատախիլ անենք։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ տվյալ հարցը ավելի խորքային հետազոտության կարիք ունի։ "Անցյալ տարի մենք բարի մղումներից ելնելով մինչեւ 4.5 հազար դրամ ավելացրեցինք զինվորների ամսական վճարումների չափը, ինչի պատճառով, կոպիտ ասած, "բազար" սկսվեց", - նշել է նա:
Քանի որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իրականացվել է ոչ պատշաճ, Փաշինյանի խոսքով, աշխատանքից ազատվել է այդ ուղղության համար պատասխանատու երկու աշխատակից։ Շուտով, ինչպես նշել է վարչապետը, կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի աշխատանքի օրակարգը կդառնան պաշտպանական ոլորտի բարեփոխումները։
Հիշեցնենք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Պաշտպանության բանակում
գրանցվել է զինվորների մահվան 13 դեպք, որից 5-ը՝ հիվանդությունների, 4-ը՝ դժբախտ պատահարի պատճառով, 4-ը՝ ինքնասպանություն: Ընդ որում, ամբողջ 2019 թվականին Հայաստանում արձանագրվել է բանակում մահվան պատմական նվազագույն ցուցանիշ