Արմինֆո.Հայ-իրանական հարաբերությունների իրական ընդլայնմանը խոչընդոտում են ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները։ Նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը։
"Հասկանալի է, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանի և Իրանի հարաբերություններին։ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցրել են Իրանի առեւտրատնտեսական հարաբերությունների անկմանը բոլոր գործընկեր երկրների հետ։ Շատ երկրներ, պարզապես, խուսափում են կամ ոչ լիարժեք կարող են զարգացնել հարաբերություններն Իրանի հետ' նկատի ունենալով ԻԻՀ հետ առևտուր անող երկրների համար ԱՄՆ հետ խորը տնտեսական հարաբերություններ անթույլատրելիության մասին Թրամփի վարչակազմի բազմաթիվ հայտարարությունները", - ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ, փորձագետի գնահատմամբ, Երեւանը որոշակի քայլեր է ձեռնարկում Թեհրանի հետ գոյություն ունեցող օրակարգը զարգացնելու համար։ Այս լույսի ներքո՝ նա
նշել է, որ նույն ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումն
Իրանի և ԵԱՏՄ միջև տեղի է ունեցել նաև Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ:
Ընդ որում, այդ ֆոնին իրանագետն արձանագրում է Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի փոփոխությունների բացակայությունը։ Ավելին, զգալիորեն ձգձգվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որն, ըստ նախագծի, պետք է ավարտվեր դեռ 2019-ի վերջին։ Եվ, դատելով ըստ ամենայնի, շինարարությունը ձգձգվում է հենց իրանցի գործընկերների մեղքով։
Փորձագետի գնահատմամբ, Հայաստանն, այս լույսի ներքո, հետաքրքրություն է դրսևորում անցյալ տարվա հունիսին Իրանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված INSTEX "Առեւտրային փոխանակումների աջակցման գործիք" համաձայնագրի նկատմամբ: Այս ֆինանսա-առեւտրային մեխանիզմը թույլ է տալիս ֆինանսական գործարքներ կատարել ԱՄՆ պատժամիջոցների շրջանցմամբ։ Ընդ որում, ԵՄ ղեկավարությունն արդեն հայտարարել Է, որ INSTEX-ը բաց է նաև երրորդ երկրների համար։ Դրանից հետո այդ մեխանիզմին միանալու ցանկություն են հայտնել Չինաստանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ։