Արմինֆո. Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները կարող են հանգստանալ 4 օր: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը՝ փետրվարի 20-ի նիստում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ առաջարկվում է, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 29-ի ուրբաթ օրը սահմանել ոչ աշխատանքային օր: Փոխարենը մայիսի 23-ին երկրի քաղաքացիները ստիպված կլինեն աշխատել։ Այսպիսով, հանգստյան օրերը կլինեն մայիսի 28,29, 30 եւ 31-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը։