Արմինֆո. Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն <<Ոչ>> քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել Է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նշենք, որ համապատասխան հայտ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, "Իրավական ուղի" հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա Facebook-ի իր էջում նշել է, որ իրենից զատ նախաձեռնող խմբի առաջին տասնյակում են Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը։ Ռուբեն Մելիքյանի հավաստգմամբ, " ոչ " - ին միացել է 61 իրավաբան։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։ Երեկ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է: "Այո" - ի քարոզչական շտաբը ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: