Ուրբաթ, 14 Փետրվարի 2020 17:58
Անի Մշեցյան

ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

Արմինֆո. Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին, ասվում է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ <Բարգավաճ Հայաստան> կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ:

 

<Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեանկյունից վիճելի գործընթացներին:

 

Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար:

 

Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին>,- նշվում է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի