Արմինֆո. Հայաստանում լայնաֆորմատ քննարկումներ են սկսվել "Կուսակցությունների մասին" նոր օրենքի նախագծի շուրջ։ Այդ մասին փետրվարի 13-ին կառավարության նիստում հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Ակինյանը։
Նրա ասելով, այդ օրենքի համաձայն, կփոխվի քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կարգը, որոնց կայացումը կդառնա հետագա գործընթացների զարգացման համար կարևորագույն գործոն։ Փոխվարչապետը կարծում է, որ անցյալում են մնացել այն ժամանակները, երբ այս կամ այն կուսակցության գործունեությունը հասարակության կողմից ընկալվում էր բացասական լույսի ներքո: Ավինյանի խոսքով ՝ քաղաքական կուսակցությունների անկյունաքարային խնդիրներից մեկը պետք է լինի երիտասարդության ներգրավումը, որը պետք է շահագրգռվածություն ցուցաբերի կուսակցական գործունեությանը եւ երկրի քաղաքական կյանքին մասնակցելու հարցում, ինչը հատկապես կարեւոր է խորհրդարանական հանրապետության պայմաններում:
Հավելենք, որ կառավարության նիստում հավանության է արժանացել որոշման նախագիծը, որի համաձայն, խորհրդարանական ընտրությունների ժամանակ 3 տոկոս շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները 2020 թվականին կստանան պետական ֆինանսավորում։