Արմինֆո.Ես նշել եմ, որ այն ուժերը, որոնք հանդես կգան ժողովրդի ազատ կամարտահայտության դեմ, մեր կողմից կընկալվեն որպես հակապետական։ Այս մասին փետրվարի 12 - ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ միշտ էլ նման տեսակետ է ունեցել։ <Ես հիմա խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր մտադիր են խոչընդոտել հանրաքվեի անցկացումը։ Մենք ասում ենք՝ եկեք, գնանք ժողովրդին հարցնենք, ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտումը, եթե ուժ կա, որ ասում է՝ չէ, մենք ժողովրդին չենք ուզում հարցնել, ես պետք է հարցնեմ ՍԴ-ին, ապա այդ իրավիճակում բխում է որոշակի հետևություն> ,- հարց է տվել Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ կարելի է իրականացնել քարոզչություն և բերել փաստարկներ, բայց ինչո՞ւ խափանել հանրաքվեն: <Ոչ ոք իրավունք չունի դե յուրե եւ դե ֆակտո փորձել խանգարել հանրաքվեի անցկացմանը։ Բերեք ձեր փաստարկները, և եթե ժողովուրդը որոշի, որ ձեր դիրքորոշումն առավել ճիշտ է, ապա հանրաքվեում հենց դա կընտրի>,-ասել է վարչապետը: