Արմինֆո. Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը քննադատության է ենթարկել առաջիկա սահմանադրական հանրաքվեն։
Փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ եթե հանրաքվեի արդյունքում տեղի ունենա սահմանադրական դատարանի լուծարում, ապա դրա բացասական հետևանքները տասնամյակներ կտևեն։ Իր դիրքորոշումը Հարությունյանը բացատրել է այն բանով, որ ՍԴ նոր դատավորներ կնշանակվեն 12 տարի ժամկետով, այնուհետեւ խորհրդարանական մեծամասնությունը կրկին հնարավորություն կստանա հերթական անգամ փոխել դատարանի ողջ կազմը:
Մինչդեռ, նրա խոսքով, աշխարհի այլ երկրներում դատարանների կազմերը միանգամից չեն փոխվում, քանի որ դա հանգեցնում է անկայունության: Այսպիսով, ըստ նախկին նախարարի, վերադասներն իրենց առջև խնդիր են դրել ձևավորելու հնազանդ Սահմանադրական դատարան։