Արմինֆո. Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել ՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Այս մասին Արմինֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը։
Նրա ասելով՝ մոտ 50 մարդ գործադուլ է անում, ինքը վաղը մտադիր է մեկնել Ախթալա, որպեսզի տեղում փորձեն լուծել առաջացած խնդիրը։ Նա նաեւ նշել է, որ այդ կապակցությամբ խոսել է ձեռնարկության ղեկավար Սամվել Խաչատրյանի հետ, որը, ըստ Փահլեւանյանի, վճռական է տրամադրված, ընդհուպ՝ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու մտադրություն: Մինչդեռ, Փահլևանյանը կոչ է անում առայժմ ձեռնպահ մնալ այդ քայլից՝ մինչև անձնական հանդիպում և հարցի լուծում:
Ավելացնենք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը Լոռու մարզում շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը։