Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը: Վարչապետի որոշումը հրապարակվել Է կառավարության կայքում e-gov.am կայքում:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, "Իմ քայլը" դաշինքի պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, "Լուսավոր Հայաստանից"՝ Տարոն Սիմոնյանը, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբաններ և գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Գասպարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, "Իրազեկ քաղաքացիների միավորում" հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ինչպես նաև "Իրավաբանների հայկական ասոցիացիա" հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: