Արմինֆո. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ է իրականացնելու ոչ աշխատանքային ժամերին: Ադս մասին նա հայտնել Է փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով ՝ դեռ չի կողմնորոշվել ՝ արձակուրդ է վերցնելու, թե՞ ոչ։ Նա նաեւ հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ արդեն քննարկել է հանրաքվեի հետ կապված հարցերը, սակայն չի պարզաբանել, թե հատկապես ինչ են քննարկել կողմերը և ինչ որոշման են ելել:
Մարությանն անդրադարձել է նաև տրանսպորտային խնդրի հետ կապված հարցերին։ Նա նշել է, որ այս տարվա փետրվարին Երեւանի համար 100 ավտոբուսների գնման մրցույթ կհայտարարվի։ <Հուսով եմ, որ մեր թիմը մոտ ժամանակներս տեխնիկական կանոնակարգ կկազմի, և մրցույթը կկայանա։ Մենք նաեւ աշխատում ենք այս հարցի շուրջ կառավարության հետ, որպեսզի այն մեզ աջակցություն ցուցաբերի այս հարցում։ Արդեն Երևան է ժամանել ավտոբուսների ոչ մեծ խմբաքանակ։ Հուսով եմ, որ արդեն այս տարվա աշնանը մայրաքաղաք կժամանեն մյուս ավտոբուսները։ Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան արագ կհասցնի իր գործունեությունը կազմակերպել մրցույթի հաղթողը>, - ընդգծել է քաղաքապետը ։
Քաղաքապետն անդրադարձել է նաև մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների հետ կապված հարցին։ Նա վստահեցրել է, որ հաջորդ տարի մայթերի մաքրման հետ կապված հարցը կլուծվի: <Ես գոհ եմ, թե ինչպես են ընթանում ճանապարհների մաքրման աշխատանքները, բայց ահա մայթերի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Մենք մտադիր ենք ձեռք բերել անհրաժեշտ ողջ տեխնիկան մայթերը պատշաճ մակարդակով մաքրելու համար։ Այդ հարցով զբաղվող կազմակերպությունը վերջերս է ստեղծվել և չի հասցրել ձեռք բերել անհրաժեշտ ողջ տեխնիկան>, - եզրափակել է Մարությանը։