Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղամ Վարդանյանն ազատվեկ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:
<Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից>,-նշվում է որոշման մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո - ի թղթակցին հայտնել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցները, Գեղամ Վարդանյանը կփոխարինի Կարինե Մինասյանին ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2019թ. հունիսին, ավելի վաղ նա զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը: