Արմինֆո.Արտգորնախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հավելենք, որ այցի շրջանակում նախատեսված է նաև Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ: