Արմինֆո. Մոտ ապագայում հայկական բանակը կդառնա ավելի քան հզոր։ Այդ մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Ինչպես նշվել է, զինված ուժերը համալրվել են այն զինատեսակներով, որոնք անհրաժեշտ են ԶՈՒ առջեւ ծառացած խնդիրները բարձր մակարդակով լուծելու համար: "Ես չեմ բացահայտի ռազմական գաղտնիքը, սակայն նշեմ, որ այդ ցուցանիշն աճել է տասնյակ տոկոսներով, ինչն զգալիորեն մեծացրել է մեր հնարավորությունները",- ընդգծել է նախարարը, հավելելով, որ մոտ ապագայում Հայաստան կառաքվի ժամանակակից բազմաֆունկցիոնալ Սու-30 կործանիչների խմբաքանակ: Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա այս պահին, ինչպես նշվել է, այն կայուն է։
Նախարարը նաև նշել է, որ այս տարի ամեն ինչ կարվի, որպեսզի զորամասերում սննդի բարելավման ծրագրի ընդգրկումը լինի 100 տոկոս: