Արմինֆո. <Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից. ինչ ասել եմ 2016 թվականին, դա կա մինչև հիմա իմ Facebook-յան էջում>, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով հարցին, թե շարունակում է մտածել, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի <գիտությամբ>:
<Մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել Ռուսաստանի գործընկերների հետ։ Շատ բարեկամական, դաշնակցային, եղբայրական մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք, վերլուծել ենք և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները>,- ընդգծել է վարչապետը: