Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին ասված է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի ՝ Արտակ Քամալյանը պաշտոնը կլքի ս. թ. հունվարի 31-ին:
Հիշեցնենք, որ Արտակ Քամալյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018թ. սեպտեմբերին: Երբ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության գերատեսչությունը մտավ էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ, Քամալյանը ստանձնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը (գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու)։