Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են երկու վիրավոր զինծառայողների մասին:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, քննադատելով լրատվական կայքերից մեկին, որն ավելի վաղ հաղորդում էր տարածել Արցախի պաշտպանության բանակում երեք զինծառայողների վիրավորվելու մասին, այնուամենայնիվ, հաստատել է երկու զինվորների վիրավորվելու մասին տեղեկությունը:
ՙՀունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը՝ լրատվական կայքերին հորդորելով զսպվածություն դրսևորել: