Արմինֆո. Հայաստանում կփոխվեն կարգապահական տույժի կիրառման կանոնները։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 23-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Աշխատանային օրենսգրքում:
Ինչպես նշել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, այս խնդրի լուծման համար սահմանվում է դրույթ, ըստ որի, գործատուն պարտավորվում է աշխատողից գրավոր բացատրություն պահանջել իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի վերաբերյալ: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուն կարգապահական պատիժ նշանակելու նպատակով աշխատողից պետք է ստանա միայն բանավոր բացատրություններ։ Սակայն այս դրույթը հաճախ չարաշահումների առարկա է դառնում:
Եթե աշխատողը ողջամիտ ժամկետում գրավոր չի պատասխանում գործատուի պահանջներին, ապա վերջինս կարգապահական տույժ կիրառելու իրավունք կստանա արդեն՝ առանց գրավոր բացատրություններ ներկայացնելու: Բացի այդ, ներդրվում է նաեւ գործատուի պատասխանատվության մասին դրույթ: Այս դրույթը, պատգամավորի կարծիքով, թույլ կտա խուսափել բոլոր հնարավոր մեկնաբանություններից դատական քննության ժամանակ։