Արմինֆո. Եվրոպական Միությունը ուշադիր հետեւում է Հայաստանի Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ իրադարձությունների զարգացմանը ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
"Ուզում եմ նշել, որ բոլոր միջազգային կառույցները հետևում են ՍԴ-ի շուրջ զարգացումներին ։ Բայց մենք չենք կարող մեկնաբանել ընթացիկ իրադարձությունները", - ընդգծել է Վիկտորինը։
Միաժամանակ, նա նկատել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կառույցների, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդի հետ:
Լրագրողների այն դիտարկմանը, թե նախկինում ԵՄ-ն մշտապես հայտարարություն էր անում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, Վիկտորինը հայտարարել է, որ մտադիր չէ մեկնաբանել այն, ինչ արել էր նախորդ դեսպանը (Պյոտր Սվիտալսկին-խմբ.): "Որպես կանոն՝ մենք հայտարարություններ չենք անում եւ չենք միջամտում։ Եվ ես շատ կզարմանայի, եթե նախկինում որեւէ մեկնաբանություն լիներ կոնկրետ առիթով: Սակայն նոր իշխանությունը ջանքեր է գործադրում դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ ՝ ԵՄ աջակցությամբ", - հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։