Արմինֆո. ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն ՝ որպես վկա ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ։
Փաստաբանի խոսքով ՝ այս գործը կապ չունի Գասպարյանի հետ, ուստի վերջինս հրավիրվել է ՀՔԾ ՝ որպես վկա ։ Փաստաբանը նաեւ նշել է, որ նախկին ոստիկանապետը Հատուկ քննչական ծառայությունում անցկացրել է 10 րոպեից ոչ ավելի:
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանին 2019 թվականին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով միջոցներ յուրացնելու և վատնելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: