Արմինֆո.ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խստացնում է ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի միջոցները:
Այսօր ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված են ահաբեկչական սպառնալիքի դեպքում վարքի կանոններ։ Հաղորդագրությունում նշված են պայթուցիկների տեղադրման հնարավոր վայրերը. մետրոյի կայարաններ եւ երկաթուղային կայարաններ, խանութներ եւ շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ եւ տրանսպորտային միջոցներ, ուսումնական հաստատություններ եւ այլն: Հավանական պայթուցիկ նյութերի առկայության նշաններ. շենքերի մոտ կայանված տիրազուրկ ավտոմեքենաներ, տիրազուրկ ճամպրուկներ, պայուսակներ, փաթեթներ, պարկեր, տուփեր եւ այլն:
Քաղաքացիներին կոչ է արվում կասկածելի առարկա հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն կամ Արտակարգ իրավիճակների նախարարության, եւ ոչ մի դեպքում չմոտենալ, չդիպչել դրանց, չփոխանցել այլ անձանց: