Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:
<Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝
Աշխատանքային պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը>,- նշվում է որոշման մեջ: