Արմինֆո. Տեղեկատվական անվտանգության ապահովումը Հայաստանի համար գերակա խնդիր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է <Մարդկային զարգացման միջազգային կենտրոն> ՀԿ
ղեկավար Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով, ադրբեջանական կողմից ինչպես Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ Արցախում կայանալիք ընտրությունների ժամանակ սպասվում են տեղեկատվական հարձակումներ և պետք է պատրաստ լինել թույլ չտալ դա:
Հայաստանի տեղեկատվական դաշտը պետք է ոչ թե պարզապես դիմադրի ադրբեջանական կամ այլ ապատեղեկատվությանը, այլ պետք է կանխագուշակել մեդիադաշտի հնարավոր փոփոխությունը եւ օպերատիվորեն արձագանքել, կարծում է նա:
<Կարևոր է նաև արժանապատիվ ընտրություններ անցկացնել Ղարաբաղում և հերթական անգամ ցույց տալ այնտեղ ընթացող գործընթացների ժողովրդավարությունը ։ Բացի այդ, պետք է հետևել, թե ինչ արդյունքների կհանգեցնեն ընտրություններն Ադրբեջանում, ինչ կարող են դրանք նշանակել մեզ համար>, - ամփոփել է փորձագետը։