Արմինֆո. ՀՅԴ կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական-տեղեկատվական համակարգից:
ՀՅԴ - ի պահանջն է ՝ պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար։ Կուսակցության դժգոհությունն են առաջ բերել պատգամավորի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա,
մասնավորապես, ՀՅԴ-ին բնութագրել է՝ որպես <ահաբեկչական անցյալ ունեցող ուժ>։
Հայցադիմում են ներկայացրել ՀՅԴ անդամներ Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը և Արծվիկ Մինասյանը։