Արմինֆո. ՙՏուրՍտատ՚ տուրիստական պորտալը ներկայացրել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ամանորյա եւ սուրբծննդյան լավագույն փառատոնների եւ տոնավաճառների վարկանիշը՝ 2020 թվականի հունվարին նախատոնական հանգստյան եւ ամանորյա տոների համար:
ԱՊՀ երկրներում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին զբոսաշրջիկների համար ամենագրավիչ տոնավաճառներն անցկացվում են 2019-ի դեկտեմբերին եւ 2020-ի հունվարին Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում եւ Ադրբեջանում:
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամանորյա և սուրբծննդյան լավագույն տոնավաճառների առաջատար հնգյակում են "Ճանապարհորդություն դեպի Սուրբ Ծնունդ" փառատոնը Մոսկվայում, Սուրբ Ծննդյան տոնավաճառը Սանկտ Պետերբուրգում, Սուրբ Ծննդյան և ամանորյա տոնավաճառները Մինսկում (Բելառուս), Բաքվում (Ադրբեջան) և Երևանում (Հայաստան):
Ռուսաստանի եւ ԱՊՀ սուրբ ծննդյան տոնավաճառների վարկանիշը կազմվել է կազմվել է դրանց ժողովրդականության եւ յուրահատկության վերլուծության արդյունքների հիման վրա: