Arminfo.info





 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 12:40

Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում

Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում

Արմինֆո.Beeline-ը հայտարարում է ռոումինգում նոր ինտերնետ փաթեթներ ծառայության մեկնարկի մասին: «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» և «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 65 երկրում՝ Եվրոպայի ամբողջ տարածքում, Եգիպտոսում, Թայլանդում, ԱՄՆ-ում և մի շարք երկրներում՝ բոլոր օպերատորների ցանցերում։

«Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայության արժեքն է 6000 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 1000 ՄԲ ինտերնետ՝ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 6 դրամ է: «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայության արժեքն է 3500 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 500 ՄԲ Ինտերնետ, իսկ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 7 դրամ է: Փաթեթների գործողության ժամկետն է 15 օր։ Ծառայությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին։

«Մենք շարունակում ենք շահավետ սակագներ տրամադրել ռոումինգ մեկնող մեր բաժանորդներին՝ հնարավորինս հասանելի դարձնելով կապի ծառայություններն արտերկրում։ Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի նոր ինտերնետ փաթեթների շնորհիվ ձեր ճամփորդությունը կդառնա էլ ավելի հաճելի և հարմար, և դուք լիարժեք կկիսվեք ձեր ամանորյա տրամադրությամբ ձեր մտերիմների հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունն ակտիվացնելու համար կանխավճարային բաժանորդներին անհրաժեշտ է հավաքել 400# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդներին՝ 410#։ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար կակտիվանա 401# հրահանգով, իսկ հետվճարային բաժանորդների համար 411# հրահանգով:

Հիշեցնենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Փնտրել ըստ օրերի